|
Փոխարժեքներ
12 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Ուկրաինային F-16-եր տրամադրելու թեման կարող է քննարկվել G7-ի շրջանակներում, սակայն գագաթնաժողովի օրակարգում նման հարց չկա: CNN-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների հարցերով համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է «Արմենպրես»-ը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ուկրաինան և Կիևին օգնության թեման կքննարկվեն «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում։
«Սակայն ինչ վերաբերում է որոշակի այնպիսի միջոցների, ինչպիսիք F-16-երն են, դա առանձին հարց չէ օրակարգում, բայց (թեման) կարող է հայտնվել գագաթնաժողովի կուլուարներում», - հավելել է Քիրբին:
Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել են, որ ԱՄՆ-ն դեռ պատրաստ չէ նոր մանրամասներ տրամադրել Ուկրաինային F-16 կործանիչների հնարավոր մատակարարման վերաբերյալ։