Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սպիտակ տունը ենթադրել է, որ «ակնհայտ լոգիստիկ խնդիր» կա՝ կապված Ուկրաինային խորհրդային ժամանակաշրջանի կործանիչներ տրամադրելու Լեհաստանի առաջարկի հետ:
«Մեր պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչները կապի մեջ են ուկրաինացի գործընկերների, ՆԱՏՕ-ի գործընկերների հետ՝ քննարկելով, թե ինչ ակնհայտ լոգիստիկ խնդիրներ կան այստեղ»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Ուկրաինա ինքնաթիռներ ուղարկելու ծրագրերը։
Նա մատնանշել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբիի հայտարարությունն այն մասին, որ Պենտագոնը Լեհաստանի առաջարկը «հիմնավոր» չի համարում։
Փսակին նշել է, որ լոգիստիկ եւ օպերատիվ խնդիրներ են Ուկրաինա ինքնաթիռների առանց էսկալացիայի առաքումը եւ պատերազմի ժամանակ օդանավերի անվտանգ տեղաշարժի ապահովումը։
Նա դա անվանել է «լուրջ լոգիստիկ խոչընդոտ»՝ նշելով, որ այդ հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:
Մնացած դեպքերում, ընդգծել է Փսակին, ԱՄՆ-ը «չի ձգձգել» ռազմական օգնությունը Ուկրաինային՝ ներառյալ սպառազինությունը, հակահրթիռային համակարգերը եւ տանկային համակարգերը:
Հիշեցնենք, որ Լեհաստանը նախօրեին առաջարկել էր իր բոլոր կործանիչները Գերմանիայում գտնվող ամերիկյան բազային հանձնել՝ Ուկրաինա տեղափոխելու համար։