|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ամերիկյան զորքերը Ուկրաինայում չեն կռվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին՝ ի պատասխան Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ դաշնակիցներին «վախկոտություն չցուցաբերելու» կոչը մեկնաբանելու խնդրանքին, գրում է ТАСС-ը։
«Ես չեմ վերլուծի նախագահ Մակրոնի խոսքերը, նա միանշանակ իրավունք ու հնարավորություն ունի արտահայտելու իր կարծիքը։ Ես կարող եմ խոսել միայն Բայդենի՝ գլխավոր հրամանատարի անունից: Նա Ուկրաինայում հակամարտության հենց սկզբից հասկացրել է, որ ամերիկյան զորքերը չեն կռվի ուկրաինական տարածքում»,- ասել է Քիրբին։