կարևոր
4045 դիտում, 10 ամիս առաջ - 2024-01-15 12:50
Քաղաքական

Մարդիկ իրենց բիզնեսները տեղափոխում են այլ երկրներ․ Գառնիկ Դաիելյան

Տարիներ շարունակ այս ոլորտը միլիարդավոր դրամների մուտք է ապահովել բյուջե եւ դրա հաշվին բազմաթիվ սոցիալական եւ այլ ծրագրեր ենք կարողացել իրականացնել։  Այսօր, այս ոլորտի մարդիկ իրենց կապիտալը դուրս են հանում եւ այլ երկրներ տեղափոխում, որտեղ ավելի գրավիչ է, ավելի լավ պայմաններ են առաջարկում։ Իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ։

«Մենք պիտի բոլոր հաջողված փորձերը՝ Վրաստանի կամ ԵԱՏՄ երկրների, դիտարկենք։ Մարդիկ իրենց բիզնեսները տեղափոխում են այլ երկրներ։ Կարող է պետք լինի այդ տարածքում մի քանի օր չէ, մի քանի շաբաթ ու մի ամիս էլ մնա։ Եթե դա լրացուցիչ գումար է ապահովելու, որ կմտնի բյուջե․․․ Ոլորտը շատ վատ վիճակում է» ,-արձանագրեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում