Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչպես այս օրերին բազմիցս նշվեց մամուլում, Հայաստանում չէ: Նա արդեն երկու շաբաթ է` չի մասնակցում ՀՀԿ ԳՄ նիստերին: Հովիկ Աբրահամյանի նշանակումից հետո նա հանձնել է վարչապետի աշխատասենյակն ու լքել երկիրը:
Օրերս Yerkir.am-ին հայտնի են դարձել մի քանի ուշագրավ մանրամասներ Տիգրան Սարգսյանի «արտագաղթի» վերաբերյալ: Պարզվում է, ըստ մեր աղբյուրների, որ նախկին վարչապետն ամբողջ ընտանիքով` կնոջ, երեխաների, աղջկա ու փեսայի, ինչպես նաեւ թոռների հետ հիմա երկրից դուրս է: Արդեն տևական ժամանակ է, ինչ ընտանիքի մի մասը բնակվում է Տիգրան Սարգսյանի' Իսպանիայի առանձնատանը, իսկ մյուս մասն այս պահին բնակվում է Բրյուսելում:
Տիգրան Սարգսյանի փեսան էլ' Հայկ Սուվարյանը, ըստ մեր հավաստի տեղեկությունների, այս օրերին ակտիվ կերպով լուծարում է Հայաստանում ունեցած տարբեր բիզնեսները: Օրինակ' օրերս փակվել են Հայկ Սուվարյանին պատկանող «Նիքս քոմփյութերս» խանութների ցանցի գրեթե բոլոր խանութները, բացի Սայաթ-Նովա փողոցում գտնվող խանութ-պահեստից: Այդտեղից էլ շտապ կարգով ամբողջ ապրանքը մեծածախ վաճառվում է, որ այն էլ փակվի: Այս խանութների աշխատակիցներին կանչել ու հայտնել են, որ մայիսի 1-ից այլեւս գործազուրկ են, իհարկե, աշխատավարձերը վճարելու են:
Հայկ Սուվարյանն ունի նաեւ լոմբարդ, որը, ըստ մեզ հասած տեղեկությունների, կա'մ կփակի, կա'մ կվաճառի: Ի դեպ, նախկին վարչապետի փեսան նաեւ նոր փոքր ՀԷԿ-ի շինարարություն էր սկսել: Yerkir.am-ին հայտնի դարձավ, որ նա չեղյալ է համարել այդ ՀԷԿ-ի համար ձեռք բերվելիք խողովակների գնման գործարքը, խողովակները հետ է ուղարկել վաճառողին ու դադարեցրել շինարարությունը:
Այ, այսպիսի նախկին վարչապետ ունեինք' ով-ով, բայց նա հո գիտի, թե ինչ տնտեսություն է թողնում հաջորդ կառավարությանն ու սերունդներին` այնպիսին, որ նույնիսկ ինքն է իր ընտանիքի ու մերձավորների հետ բռնում արտագաղթի ճանապարհը: