|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում չհամաձայնեց Yerkir.am-ի այն դիտարկմանը, որ ՓՄՁ-ներն այսօր ճնշված վիճակում են գտնվում: «Ոչ, ՓՄՁ-ները ճնշված վիճակում չեն գտնվում: Այն ՓՄՁ-ները, որոնք աշխատում են շրջանառության հարկի դաշտում, պարզ վարչարարության դաշտում են, իսկ այն ՓՄՁ-ները, որոնք շրջանցում են շրջանառության հարկի դաշտը, միշտ պետք է լինեն կոշտ վարչարարության դաշտում»,-հայտարարեց նա:
Այն հարցին, ճի՞շտ է, որ ֆինանսների նախարարությունը 40-օրյա խիստ ստուգումներ է սկսել Գյումրիում, Գագիկ Խաչատրյանը չհերքեց, պատասխանելով. «Աուդիտը, որը անցկացնում է նախարարությունը, համակարգի տարբեր ստորաբաժանումների համակարգը ստուգելու համար է, և Գյումրի է գնում, և Կապան: Մենք մեր աուդիտորական գործունեությամբ ստուգում ենք, թե ինչպես է Գյումրիի հարկային տեսչությունը կատարում իրեն վերապահված գործառույթները»: Yerkir.am-ի այն հարցին, թե ստուգումներն ավարտվել են արդյոք Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում ստուգումները շարունակվում են դեռ, այո, ծավալը մեծ է ու բարդ: Որոշ հարցերում իրենք անհամաձայնություն ունեն»: