|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իր պաշտոնական հայտարարագրերով ՀՀ ամենահարուստ պաշտոնյային՝ ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող ընկերությունները չկան Հայաստանի 100 խոշոր հարկատուների ցանկում: Միայն «Յուքոմ»-ն է, որ այս տարվա 9 ամիսների ընթացքում հայտնվել է 93- րդ հորիզոնականում. այս ընկերությունը վճարել է 982 մլն դրամ: Գ. Խաչատրյանին պատկանող մյուս ընկերություններից «Մեգա Ֆուդ»-ը, որ զբաղվում է սննդամթերքի ներկրմամբ, խոշոր հարկատուների մեջ 141-րդն է (612 մլն դրամ), «Մեգա կոնցեռն»-ը 287- րդն է (281 մլն դրամ), «Ապեյրոն»-ը` 320-րդը (253 մլն դրամ), «Մեգամոթորս»-ը 550- րդ տեղում է (138 մլն դրամ), «Ալյանս տերմինալ»-ը 660-րդն (112 մլն դրամ), իսկ ահա «Մեգասպորտ» խանութների ցանցը գտնվում է 693-րդ տեղում (106 մլն դրամ):
Փաստորեն, ՊԵԿ նախագահի ղեկավարած կառույցը մոռացել է հարկ հավաքել Տամոժնի Գագոյին պատկանող ընկերություններից կամ էլ դրանք գործում են արտոնյալ կարգավիճակում՝ ի հաշիվ «տանիք» չունեցող գործարարների: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: