Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իսրայելում հարձակվում են հայերի վրա, փորձում խլել պատմական հայկական տարածքները։ ՀՀ ԱԳՆ-ն համառորեն լռում է։ Այս մասին գրում է ՀՅԴ Հայաստանի ԳՄ հանրային կապերի գարսենյակի պատասխանատու, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«ՀՀ-ում մի քանի անձ հավաքվում է Նժդեհի արձանի մոտ, անում և ասում խելքին փչածը․ այս ամենը որևէ հանրային աջակցություն չի ունենում։ Սակայն ՀՀ-ում Իսրայելի դեսպանը թվիթերյան գրառումով՝ ուշադրություն, դատապարտում է Գարեգին Նժդեհի հերոսացումը մեր երկրում և ՀՀ իշխանություններից պահանջում է «հաստատակամ դիրքորոշում ցուցաբերել»։
Այ այսպիսի քպ-ական ինքնիշխանության ժամանակներ, երբ Իսրայելն ու Ադրբեջանը պետք է որոշեն մեզ ում կարելի է հերոսացնել, ում՝ ոչ։
Հ․ Հրեաներին կարելի է հերոսացնել նացիստական կուսակցության անդամ Օսկար Շինդլերին (արդարացիորեն), որովհետև, դե հասկանում եք, ինքը հրեաների կյանքեր է փրկել։
Մեզ՝ հայերիս, արգելված է հերոսացնել Հայաստանի աշխարհագրական ողնաշարը հայկական պահելու մեջ հսկայական ավանդ ունեցած Նժդեհին, ով հայերի կյանքեր փրկելու համար շփումներ է ունեցել Գերմանիայի պաշտոնյաների հետ»։