| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Դպրոցի տնօրենները, ուսուցիչները ցուցակներով, ճնշումներով են դարձել կուսակցականներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նա նշեց, որ տնօրեններից բազմաթիվ դիմումներ է ստանում, որ չեն կարողանում դուրս գալ կուսակցությունից, կամ իրենց ստիպում են դուրս չգալ:
Նախարարը, դիմելով ուսուցիչներին, ասաց, որ երկրում իրավիճակ է փոխվել, և այլևս իրենք են տերն իրենց կյանքի, երկրի ու ցանկացած քայլ իրենք են որոշում՝ մնա՞լ ՀՀԿ-ի շարքերում, թե՞ ոչ: «Եթե չեն ցանկանում մնալ, հենց այսօր կարող են դիմում գրել ու դուրս գալ, որևէ տնօրեն, որևէ մարզպետ կամ քաղաքապետ չի կարող ազդեցություն ունենալ»,- ասաց նախարարը:
Հարցին՝ իսկ եթե նրանք ցանկանում են մնալ ՀՀԿ-ի շարքերում, ճնշումներ կլինե՞ն, նախարարը պատասխանեց` ամենևին: «Ես վերջերս որոշում եմ կայացրել կուսակցական մի տնօրենի վերանշանակման վերաբերյալ: Եթե այդ մարդը կուսակցական գործունեությամբ չի զբաղվում դպրոցում, ես իրավունք չունեմ խախտելու Սահմանադրությունը, քանի որ այնտեղ նշված է՝ յուրաքանչյուր ոք կարող է լինել այս կամ այն կուսակցության անդամ: Ինքս էլ կուսակցական եմ»,- ասաց նա: