Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի՝ որպես բանակցող կողմ ներգրավելու հարցը պետք է որոշեն հակամարտող երկրները: Այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. հայտնում է «Արմենպրես»-ը:
«Լեռնային Ղարաբաղին որպես բանակցային կողմ ներգրավելու մասին` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն դիրքերից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասաց Լավրովը: