Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՅԴ անդամ Արտաշես Շահբազյանն իր ֆեյսբուքյան էջում, ըստ Yerkir.am-ի, գրում է.
«Վերջին օրերին նորից մեծ թափ է հավաքել Դաշնակցության դեմ հակաքարոզչական պայքարը: Նոր օգտագործվողների կողքին «պայքարի դաշտ» են մղվում հին օգտագործվածներն ու բարոյապես մաշվածները: Որ սա վերեւից լավ կազմակերպված եւ ուղղորդված է ոչ մի կասկած չկա: Բայց երեւույթը շատ չպետք է հուզի մեզ, որովհետեւ նշան է դիմացի կողմի խուճապի հասնող անհանգստության:
Նույնիսկ, առաջին հայացքից,զարմանալի է թվում այս հիստերիան, բայց պետք է հասկանալ որ դիմացինը ավելի լավ է հասկանում դրա պատճառները քան մենք: Ամեն օր հրապարակ նետվող կեղծ թվերից այն կողմ իրենց համար անմխիթար իրողությունները, օրեօր խորացող խնդիրներն են ու ժողովրդի աճող հիասթափությունը:
Տպավորություն է, թե իշխանությունը դատական, երաժշտական ու այլ շոուներից բացի այլ անելիք չի պատկերացնում: Ի՞նչ ենք այսօր մենք ասում. «Ոտնձգություն մի թույլ տվեք ազգային արժեքների, լեզվի ու ազգային դավանանքի նկատմամբ, հստակ ու հետեւողական եղեք Արցախի եւ ազգային-պետական կարեւորության այլ հիմնահարցերի շուրջ, մի խորացրեք ներքին թշնամանքը եւ այլն: Այս ամենին ուղղակի պատասխան չկա, նորից հին երգերն են մեջտեղ բերվում Դաշնակցության «ահարկու» անցյալի վերաբերյալ, անպտուղ ճիգեր են գործադրվում վարկաբեկելու անձերի՝ կուսակցության մեջ պառակտման սերմեր ցանելու: Մենք պիտի հանգիստ շարունակենք մեր գործն անել, հասկանալով, որ տեղի ունեցածը արդեն բավական ցավ է պատճառել եւ, հեռանկարի իմաստով, մտահոգություններ է ծնել: Անհանգստանալ է պետք այն ժամանակ երբ դու չկաս, լավ կամ վատ ոչ ոք քեզ չի հիշում: Մեր գործը համազգային մտահոգություններից է բխում, հետեւաբար արդարացված է եւ պահանջված»: