| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վաշինգտոնը ողջունում է Երևանի և Բաքվի համատեղ հայտարարությունը, որը վստահության կառուցման կարևոր քայլ է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
«Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի հայտարարությունը 2 ադրբեջանցի և 32 հայ պահվող անձանց ազատ արձակման մասին։ Այս հանձնառությունը վստահության ամրապնդման կարևոր քայլ է, մինչ կողմերն աշխատում են խաղաղության համաձայնագիրն ավարտին հասցնելու և հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ: Մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահ Ալիևին և Հայաստանի վարչապետ Փաշինյանին Հարավային Կովկասի ժողովրդի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայի հիմքեր ստեղծելու համատեղ ջանքերի համար», - նշված է հայտարարությունում։
Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի մեծապես աջակցել տևական և արժանապատիվ խաղաղության հասնելու ջանքերին։