|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրն իրագործելի է համարում՝ չնայած երրորդ երկրների մեկնաբանություններին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը՝ մեկնաբանելով ՌԴ-ի հայտարարությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Արևմուտքի միջնորդության մասին։
«Ես չեմ ուզում խոսել Ռուսաստանի մասին, երբ խոսքը վերաբերում է Հայաստանին և Ադրբեջանին։ Ես ուզում եմ խոսել այն երկու երկրների մասին, որոնք անմիջականորեն կապված են, և որոնք այդ վեճի անմիջական կողմերն են։ Մենք ուղղակիորեն փոխգործակցել ենք այդ երկրների հետ։ Հատուկ դեսպան Բոնոն (Լուիս Բոնո,–խմբ.) անցյալ շաբաթ այցելել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել նրանց հետ: Եվ մենք կարծում ենք, որ չնայած այլ երկրների մեկնաբանություններին, որոնք այս հարցում կողմ չեն հանդիսանում, համաձայնագիրը շարունակում է հասանելիության սահմաններում մնալ»,-ասել է Միլլերը։
Նա ընդգծել է, որ Վաշինգտոնը կշարունակի համաձայնագրի կնքման ուղղությամբ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ։