Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կանոններ կան, որոնք հատկապես կարեւոր են վստահության բարձր մանդատ ստացած քաղաքական մեծամասնության եւ դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքին։
Դրանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, որտեղ նա տեղի ունեցածը որակում է «քստմնելի սադրանք» ընդդիմության կողմից, Թաթոյանն ասաց՝ ճիշտ չէ, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնաբանի վարչապետի ելույթը այն առումով, որ դա նաեւ քաղաքական բնույթի ելույթ է:
«Ես մնում եմ իմ դիրքորոշմանը, որ կանոններ կան, որոնք չափազանց կարևոր են եւ հիմնված են միջազգային սկզբունքների վրա: Ես հատուկ գրել էի, որ այդ կանոնները վերաբերում են բոլորին, բայց հատկապես կարեւոր են վստահության բարձր մանդատ ստացած քաղաքական մեծամասնության եւ դրա յուրաքանչյուր ներկայացուցչի համար»,-ասաց Թաթոյանը:
Նա նշեց, որ ԱԺ-ում մարդկանց խոսքը, վարքագիծը օրինակ են հասարակության համար։
«Կապ չունի քաղաքակա՞ն, թե՞ այլ խոսքում, չպետք է օգտագործել այնպիսի արտահայտություններ, որոնք վիրավորում են դիմացինին: Վիրավորանքը ծնում է երկրորդ վիրավորանք:Մեկը վիրավորում է՝ մյուսը պատասխանում է, այն մյուսն ավելի շատ է պատասխանում, լարվածությունը աճում է եւ կարող են լինել դեպքեր, որ բռնության վերածվի»,-ասաց Թաթոյանը:
Նա օրինակ բերեց, երբ կորոնավիրուսի համավարակի բռնկման սկզբում մի օգտատեր ծաղրող տեսանյութ էր պատրաստել վարակված կնոջ վերաբերյալ, որը պատճառ դարձավ, որպեսզի այդ կնոջ բարեկամները, ըստ մամուլի տեղեկությունների, հաշվեհարդար տեսնեն նրա հետ։
«Երկու երևույթն էլ անթույլատրելի է: Մի կողմից անթույլատրելի է մարդուն վիրավորելը, ծաղրելը, մյուս կողմից անթույլատրելի է այդպիսի հաշվեհարդարներ տեսնելը»,-ասաց Արման Թաթոյանը:
Դիտարկմանը, որ վարչապետը հայտարարել է, որ իրենց թիմը 2 տարի շարունակ բարոյական ու հոգեբանական բռնությունների է ենթարկվում, իշխող ուժի կանանց սոցցանցերում սպառնում են բռնաբարել, Թաթոյանը պատասխանեց. «Մթնոլորտի թուլացման հետ կապված ես մշտապես աշխատանքներ տանում եմ: Ինձ համար կապ չունի իշխանության ներկայացուցիչ է, թե հասարակ քաղաքացի, եթե կա բռնության սպառնալիք, եթե կա ատելություն, վիրավորանք, բռնություն, ինձ համար դա դատապարտելի է: Եթե կոնկրետ իրավիճակներ կան, մենք պատրաստ ենք ուսումնասիրել: Այն, որ ատելությունը, սպառնալիքը, վիրավորանքը տարածքում ունի՝ փաստ է: Տպավորություն է, որ սոցցնցերում մարդիկ բաժանվել են խմբերի ու մրցում են, թե ով ում ավելի շատ կհայհոյի: Ագրեսիան հատկապես տարածվում է կեղծ օգտատերերից ու խմբերից»:
Արդյո՞ք այս մթնոլորտը ծնողը վարչապետն է, որը հայտարարում է պատերին ծեփելու, ասֆալտին փռելու մասին՝ Թաթոյանն արձագանքեց. «Որքան բարձր է կարգավիճակը, այնքան մեծանում է պատասխանատվությունը, մեծանում է բեռը: Եթե արտահայտվել է վիրավորանք, կարևոր չէ, թե ում է ուղղված եւ ում կողմից է գալիս»։
Մանրամասն՝ տեսանյութում․