Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Էկոնոմիկայի նախարարը Լարսի փակման հարցի վերաբերյալ չունի ադեկվատ պատկերացում․ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ իշխանականները տեսնում են, որ պատասխանատվությունը իրենցն է, ելք չկա, հներ նորեր են անում։ Ասում են՝ թո՛ղ 15 տարի առաջ Լարսի հարցը լուծվեր, այսինքն ՀՀ-ն ի՞նչ աներ, Լարսը գրավե՞ր։
«Մոռացել են, որ 5 տարի է իրենք իշխանություն են։ Ես չեմ ցանկանում մեղավորներ փնտրել, խնդիրը կա, արտահանման ամենաաշխույժ ժամանակահատվածն է։ Տնտեսվարողներն ամբողջ տարի վնասով աշխատում են, որ 1-2 ամսվա շահույթներով իրենց եկամուտը կարողանան ապահովել։ Եղբայր այն ապրանքը, որ Ռուսաստան է գնում, ոչ միայն Եվրոպական շուկաներում մրցունակ չի լինի, այլ չեն էլ թողնի, որ գնա այդ շուկա»։
Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ մատ թափ տալով, կիսատղայական, բակային միջավայրում երկիր չեն կառավարում, պետք է առերեսվեն փաստերի հետ։
«Ուզենք, թե չուզենք մեր արտահանման 52 տոկոսը գնում է ՌԴ»,-ասաց պատգամավորը։
Էկոնոմիկայի նախարար Քերոբյանը արտահանողներին խորհուրդ է տալիս սեփական հնարավորություններն օգտագործել, բանակցել իր գնորդների հետ ու վաճառի իր ապրանքը։
Հիշեցնենք, որ ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին։ Անցակետում վերջին օրերին խնդրահարույց իրավիճակ է ստեղծվել հայ բեռնափոխադրողների համար՝ տարբեր ապրանքներով բեռնված մեքենաներին թույլ չեն տալիս հատել սահմանն ու անցնել Ռուսաստանի տարածք։ Շատ արտահանողներ այս ամենում քաղաքական տարր են տեսնում այս գործընթացում և ասում՝ ռուս մաքսավորներն ուղիղ տեքստով իրենց ասում են այդ մասին։ Ասում են՝ դուք եք մեղավոր այս ամենի համար։