կարևոր
3073 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-11 19:00
Քաղաքական

12 մլն դոլարով ավիաընկերություն էիք հիմնել, ասում էիք՝ կասեցված է, հետո պարզվեց՝ փոշիացվել է․ կարող է՝ էս անգամ էլ ուշանաք, էս հեկտարներով հողը կորի․ Թադևոս Ավետիսյան

Պետական շահը միայն ներդրումը չէ, այլ արդյունավետությունն ու ծախսարդյունավեոտությունը։ Այս մասին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին ուղղված ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։ «Տպավորություն է՝ ոնց որ երկու կազմակերպությանն ուզում եք շուկայականից էժան գնով հող վաճառոք, չգիտեք ոնց անեք, իրավական հիմք եք բերում» ,-ասաց ընդդիմադիր պատգամավոր։

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի օրակարգում՝ «ՀՀ Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մաիսն օրենքի նախագծի երկրորդ ընթերցումն էր, որով լիազորվելու է կառավարությունը՝ առանձին ներդրումային ծարգրեր հաստատել։

«ԱՆԻՖ հիմնադրամն էր, 12 մլն դոլարով ավիաընկերություն էիք հիմնել, ասում էիք՝ կասեցված է, հետո պարզվեց՝ փոշիացվել է․ կարող է՝ էս անգամ էլ ուշանաք, էս հեկտարներով հողը կորի» ,-նշեց Թադևոս Ավետիսյանը։