Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Լիդիան Արմենիան» միլիարդներ է տալիս ՀՀ կառավարությանը, ի՞նչի դիմաց։ Այս մասին ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
«Եթե այդ 12,5 տոկոսը տալիս է նրա համար, որ ՀՀ կառավարությունը աչքերը փակի բնապահպանական խնդիրների վրա, սա մեկ ուղղություն է, և ես հակված եմ մտածելու, որ դա փող է բնապահպանական խնդիրներ առաջացնելու դիմաց։ Բայց էդ փողը ոչ թե համայնքի բնակչությանը, բնապահպանական խնդիրներ լուծելու համար է, այլ փող՝ կառավարությանը, որն էլի տենդեռներով ասֆալտ կանի, միջից էլ իր փայը իր սրտի օլիգարխները կտանեն։ Այդ 12,5 տոկոսը որտե՞ղ է ծախսվելու։ Դա նախ փայաբաժին է, որն ինչ-որ չափով գեներացնելու է եկամուտներ և գնալու է պետական բյուջե, դա չի գնալու հատուկ առանձնացված ֆոնդին և չի դառնալու բնապահպանական խնդիրներ լուծելու ծրագիր, այլ կարող է դառնալ վարչապետի, նախարարի պարգևատրում, կամ ասֆալտ-տենդեռ-գերշահույթ սխեմա»,- ասաց նա։
Պատգամավորը հիշեցրեց, որ երբ Փաշինյանի թիմը եկավ իշխանության առաջնային քննադատության հենքերից մի ուղղությունն էլ բնապահպանական խնդիրներն էին․ «Իրենք ասում էին, որ այդ խնդիրները կարևոր են, իրենք որևէ կերպ չեն զիջելու, ստացան քվեները և փաստացի բնապահպանական խնդիրները հակադրեցին տնտեսական հնարավոր զարգացման խնդիրներին՝ իրենց նեղ խմբակի մաքսիմում քաղաքական էֆեկտը տարան, հիմա եկել ենք այս հանգրվանին։ Լավ վերջը, եթե Լիդիանը կարող էր շահագործեր հանքը, բա այս 5 տարվա չշահագործելու տնտեսական հետևանքների պատասխանատուն ո՞վ է․ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն է, որովհետև այս 5 տարում մեր երկրի տնտեսությունը կարող էր ունենալ հավելյալ աճ, այդտեղ աշխատողները կարող էին ունենալ եկամուտներ, պետական բյուջեն լրացուցիչ եկամուտներ և մուլտիպլիկատիվ էֆեկտով տնտեսական էֆեկտ, չկա դա, անդառնալի կորել է»,- ավելացրեց տնտեսագետը։
ՀՅԴ-ական գործիչը հարցադրում արեց, թե ի՞նչ փոխվեց, որ 2018 թվականի իշխանազզավթողները այդ հանքը համարում էին բնապահպանական անդառնալի խնդիրներով, իսկ հիմա այդ իշխանությունն ասում է խնդիր չկա՝ 12,5 տոկոսս տվեք՝ գնացեք աշխատեք․
«Այստեղ որևէ բնապահպանական հարցի պատասխան այս 5 տարիներին չի տրվել որևէ պատասխան և այն ռիսկերը որոնք ունեինք այն ժամանակ, հիմա էլ ունենք, ուղղակի այն ժամանակ 12,5 տոկոս փայ չէին տվել կառավորությանը, հիմա տվել են և օրինական ձևով փայ են մտել բիզնեսին և թույլատրում են, որ շարունակի աշխատել։ Իրենք նաև ասում էին, որ ծայրահեղ աղքատությունն են վերացնելու, նման պրակտիկա չկա զարգացած աշխարհում, սա հերթական պոպուլիզմի դոզան էր, որը պետք է տային այդ պահին իրենց նեղ քաղաքական նպատակով։ Ասեմ ավելին՝ 400 հազար դոլար վճարեցին 2019 թվականին մի միջազգային կազմակերպության, որը պետք է տար բնապահպանական կարևոր հարցերի պատասխան, և այդ գումարը գնաց-կորեց և այդ հարցերի պատասխանները լղոզվեցին, ավելի շատ հարցեր ավելացան»,- հիշեցրեց պատգամավորը։