| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 2872 դիտում,
        
            2872 դիտում,  1 տարի առաջ - 2023-11-27 13:47
            1 տարի առաջ - 2023-11-27 13:47  
         
                
            Պայքարեք նիկոլիզմի, այլ ոչ թե խորհրդարանական ընդդիմության դեմ։ Այս մասին գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Տրամաբանական չէ, երբ Նիկոլ Փաշինյանին ազգային աղետ համարող որոշ ընդդիմադիր գործիչներ հրապարակավ «քար են նետում» խորհրդարանական ընդդիմության վրա։
Սրտացավ ընդդիմադիրը ոչ թե հրապարակավ պետք է մեղադրի իր խորհրդարանական գործընկերներին, այլ հանդիպի հետներն ու առաջարկի ավելի արդյունավետ գործելու ծրագիրը։
Հակառակ դեպքում տպավորություն է ստեղծվում, թե այս ամենն արվում է ապագայում ընդամենը մանդատ ունենալու համար։
Սա է նաեւ պատճառներից մեկը,որ նիկոլիզմը դեռ գոյություն ունի։
Ո՞ր արտախորհրդարանական ընդդիմադիրի ձեռքն է բռնե՞լ խորհրդարանական ընդդիմությունը, դե գնացեք փողոցը գրավեք,ակցիա արեք, Նիկոլին հանեք…
Խորհրդարանական ընդդիմությու՞նն է խանգարում։
Իսկ եթե կարծում եք ամեն ինչ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն պետք է անեն,դուք էլ խորհրդարանական ընդդիմությանը վարկաբեկելով «սպիտակ ձեռնոցով» գալու եք՝ բարեւ ձեզ։
Հիմա էլ արտահերթ ընտրությունների մասին են շատերը երազում։
Պատրանք է կարծել, որ ընտրություններով Հայաստանում կարող է իշխանություն փոխվել։
Երեւանի ավագանու ընտրությունը ձեզ օրինակ։
Լուծումը համախմբումն է, հանրային մեծ ճնշման ապահովումն ու խորհրդարանում նոր վարչապետի ընրությունը։
Մնացածը՝ ուտոպիա է»։