կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-04 19:58
Առանց Կատեգորիա

Դուք էլ մեզ համար պայքարեք. Լիլիթ Մուսեյան

Դուք էլ մեզ համար պայքարեք. Լիլիթ Մուսեյան

Վերջին շրջանում ավելացել է ծանր, ծայրահեղ ծանր հիվանդների թիվը։

Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանը՝ նշելով, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված ինքը թողել է իր աշխատանքն ու ընտանիքը Երեւանում եւ տեղափոխվել Արտաշատ։ 

«Այսօր կորոնավիրուսը տարածվել է ամբողջ աշխարհով մեկ եւ սա բոլորիս խնդիրն է։

Դրա բացատրությունը ես գտել եմ բոլորիս անզգուշության , անփութության եւ ըմբոստության  մեջ։ Կա մի կարգախոս՝ իմ դիմակը փրկում է քեզ, եւ քոնը՝ ինձ։ Ես ուզում եմ ասել, որ մենք պայքարում ենք ձեր համար, վերադարձնում ենք ձեզ ձեր ընտանիքներին։ Դուք էլ մեզ համար պայքարեք ու մեզ վերադարձրեք մեր ընտանիքներին, մեր նախկին կյանքին։ Կոչ եմ անում պահպանել բոլոր կանոնները, դրանք պարետինը չեն, կյանքի կանոններն են, որոնց կրողն ու կատարողը մենք ենք, մենք ենք որոշում՝ վարակվել, թե ոչ, վարակել մեր հարազատներին, թե չվարակել։ Որքան էլ ծանր, դժվար լինի, բուժաշխատողները ոչ մի քայլ հետ չեն գնալու, չեն նահանջելու հիվանդությանը, այս պայքարում մենք միասին ենք հաղթելու»,- նշեց նա։