Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․
«Պետք է լինի ոչ միայն անձերի, այլ հակազգային երեւույթների դեմ անկոտրուն պայքար։
Ինչո՞ւ չի ստացվում հեռացնել Նիկոլին։
Որովհետեւ…
1. Պետք է պայքարել ոչ թե միայն Նիկոլի, այլ նիկոլիզմի դեմ։
2. Ով Նիկոլին դեմ է իմ դաշնակիցն է՝ սխալ ու ոչ արդյունավետ թեզ է։
3. Այսօր Նիկոլի դեմ խոսում են և՛ ազգային-պահպանողականները, և՛ ավանդական ազգային քաղաքական ուժերը, և՛ լիբերալները, և՛ աշխարհաքաղաքական «լեգեոներները», և՛ Արեւմուտքի «վեցնոցները», և՛ քաղաքական տրանսգենդերները։
Պայքարը պետք է լինի հանուն, այլ ոչ՝ ընդդեմ։
Հանուն ՀՀ-ի ու Արցախի։
Հանուն ազգային-պետական արժեքների։
Հանուն ավանդական ու Հայ Եկեղեցու քարոզած արժեքների։
Թե չէ խառնել ենք ամեն ինչ իրար ու այս քաղաքական աջաբսանդալի մեջ ուզում ենք արդյունք լինի։
Սխալ է կարծել, թե Նիկոլը գնա, ով ուզում է գա՝ արդյունավետ ու ճիշտ թեզ է։
Նիկոլն ու նիկոլիզմը պետք է հեռանան, բայց փոխարեն պետք է հրապարակ գան իզմեր ունեցող ու ազգային պետականության ջատագով ուժեր։
Հակառակ պարագայում Նիկոլի գնալն իմաստ չի ունենալու։
Պետք է պայքարել հանուն մեր ազգային-պետական արժեքների վերականգնման։
Նիկոլի «ուսուցիչ» Բոլթոնն ասում էր. «Հայ ժողովուրդը պետք է ազատվի իր պատմական կաղապարներից»։
Մենք էլ պիտի ասենք. «Հայ ժողովուրդը պետք է վերադառնա իր պատմական արժեքներին եւ «կաղապարներին»։
Սա է միակ ճիշտ լուծումը»։