Փոխարժեքներ
01 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Նիկոլիզմի դեմ իրական պայքար տանող բոլոր ուժերին հաջողություն եմ մաղթում։ Այս մասին գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։
«Ինձ մտերիմ մարդիկ նախապես գիտեին, որ այս անգամ չեմ ցանկանում լինել ընտրացուցակում։ Նախընտրական դաշինքների հրապարակումից կարճ ժամանակ անց, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից եմ ստացել միևնույն հարցը, թե ինչո՞ւ չեմ առաջադրվել «Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում, որտեղ իմ կուսակցությունն է։
Պատասխանս մեկն է. համարեք, որ առաջադրվել եմ և աջակցեք մեր դաշինքին։ Վստահ եղեք, որ այս անգամ ևս ցուցակում ընգրկվել են փորձառու, բանիմաց և երկրի ճակատագրով մտահոգված հայրենատեր մարդիկ։
Հայրենադավության, հայրենավաճառության, փարիսեցիության, կապիտուլյացիայի դեմ՝ մեր պայքարը շարունակվում է։
Մենք պետք է վերականգնենք մեր երկրի ու ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։
Մենք շատ գործ ունենք անելու, բոլորս միասին։
Մենք ներքին և արտաքին թշնամուն հանդուրժելու իրավունք չունենք։ Մեր սերունդները մեզանից հաստատուն, խաղաղ և զարգացող հայկական պետություն և Հայրենիք են պահանջելու, ոչ թե նիկոլիզմ կամ նիկոլածին թույնով շաղախված թրքախառը «ապագա»։
«Պատիվ ունեմ» դաշինքին, և նիկոլիզմի դեմ իրական պայքար տանող բոլոր ուժերին հաջողություն եմ մաղթում»։