կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-10 19:10
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մինչև վերջին շունչս պայքարելու եմ նիկոլիզմի դեմ, ու որևէ քրեական գործով չփորձեք վախեցնել․ Ի․ Սաղաթելյան

Մինչև վերջին շունչս պայքարելու եմ նիկոլիզմի դեմ Հայաստանում ու որևէ քրեական գործով չփորձեք վախեցնել՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հանրահավաքից հետո երթի ժամանակ՝ պատասխանելով «Հայկական ժամանակի» լրագրողի հարցին՝ արդյո՞ք նրա վերջին հայտարարությունը ապստամբության կոչ էր։

«Եթե վարչապետի աթոռին հայտնված անձը շարունակ ոտնահարում է երկրի Սահմանադրությունը՝ յուրացնելով իշխանությունը, հետևողականորեն ձեռնարկում  է ապօրինի քայլեր, ժողովրդի բնական իրավունքն է ապստամբել այդ կառավարության դեմ»,-իր դիրքորոշումը վերահաստատեց Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողը նկատեց, որ այսօրինակ խոսքերի համար Վազգեն Մանուկյանի դեմ քրեական գործ հարուցեցին։

«Մենք հայրենիք ենք կորցրել, դուք ինձ ինչ-որ քրեական գործո՞վ եք վախեցնում»,-հակադարձեց Իշխան Սաղաթելյանը։

Նա ասաց, որ պետք է Նիկոլ Փաշինյանին ձերբակալեն հայրենիքը ծախելու, դավաճանելու, այսքան զոհերի ու ամեն ինչի համար։

«Նիկոլը իրավունք ունի՞ Սահմանադրությունից խոսի․ երկրի սահմանադրական կարգը Նիկոլը Արմեն Սարգսյանի հետ տապալել է, մենք նաև պայքարում ենք այդ կարգը վերականգնելու համար։ Դուք ինձ քրեական գործերո՞վ եք վախեցնում․ արդեն 4 հատ կա, մի հատ էս կողմ, էն կողմ․․․ էական չէ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ Նիկոլը «գլուխը պատին է տալու», թե շարժման լիդերներին կձերբակալի, մի կալանավոր է լինելու այս երկրում՝ դա ինքն է լինելու։

Մանրամասն՝ տեսանյութում․