Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Քայլիստ երեսփոխան, իր տարատեսակ անգրագետ մեկնաբանություններով և ագրեսիվ վարքագծով աչքի ընկնող նախկին «գաիՇՆԻԿ» Արմենը, մինչ Ադրբեջանի խորհրդարանը հակաամերիկյան հայտարարություններով է հանդես գալիս և, ըստ սցենարի, Բաքուն Վաշինգտոնին մեղադրում է Երևանին աջակցելու մեջ՝ այդպիսով քողարկելով այն իրական փաստը, որ հենց Վաշինգտոնի «քավորությամբ» և Շառլ Միշելի, Մակրոնի ու Շոլցի մասնակցությամբ տեղի ումեցավ Արցախի ամբողջական հանձնումը Ադրբեջանին և փաստացի Նիկոլին «քցելը» ու խաղաղության պայմանագրի չստորագրումը, հայտարարում է, որ «Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը կտորագրվի Արևմուտքում»...
Կա՛մ սույն երկոտանի քայլիստը պրիմիտիվ անգրագետ է, կա՛մ անսահման ռոմանտիկ է...
Արմե՛ն, Արևմուտքը Նիկոլի միջոցով իրականցրեց «Չկա Արցախյան հարց, չկա ռուսական ներկայություն Հայաստանում» օպերացիայի 55 տոկոսը և մնացել է ռուսներին վռնդել իրենց ռազմաբազայով և վե՛րջ... Բայց դրա դիմաց նույն Արևմուտքը, որքան հասկանալի է, որևէ երաշխիք չի տվել Նիկոլին, որ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կստորագրվի... Փաստորեն, Արևմուտքի քավորությամբ Նիկոլ Արցախատուն հանձնեց Արցախը Բաքվին ու դրա դիմաց ոչինչ չստացավ ու նույն Արևմուտքը շատ հանգիստ է վերաբերվում Բաքվի «արհամարհական» վերաբերմունքին իր նկատմամբ, ով, իբր, խաբում և չի մասնակցում Գրանադայում, Բրյուսելում, Վաշինգտոնում նախատեսված հանդիպումներին... Այս ամենն այնքանով է շինծու, որ Բաքվի կողմից նույն «խաբված" Արևմուտքը մի «թթու» խոսք չի ասում Ալիևի հասցեին, էլ չասեմ, որ նույն Բաքվի դեմ կոնկրետ որևէ իրական քայլ և պատժամիջոց չի կիրառում իրենց խաբելու համար...
Իրականում Արևմուտքը և Բաքուն համատեղ խաբեցին հայերին...Արևմուտքը հայերին խաբելու իր գործը հիանալի կատարեց ու հիմա, երբ Երևանի և Մոսկվայի հարաբերությունները բավական լարված են, Բաքվին գցում է Մոսկվայի գիրկն՝ ակնկալելով, որ մերձկրեմլյան թրքամետ լոբբին, Ռուսաստանի անհեռատես, վայրենի և տգետ արտաքին քաղաքականության արդյունքում, Պուտինը կպատժի ոչ թե Նիկոլին, այլ հայերին՝ հերթական ադրբեջանաթրքամետ քայլը կկատարի ու հայերը շատ շուտ կմոռանան Արևմուտքի կողմից հայերին խաբելը և էլ ավելի մեծ ուժով կատեն իրենց պատժող ռուսներին... Դե իսկ ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրս բերման համար էլ մի 2-3 սադրանք կկազմակերպեն ռուս զինվորականների մասնակցությամբ ու կհասնեն ցանկալիին...
Իսկ Մոսկվան այդ ընթացքում կշարունակի նվնվալ և բողոքել, որ Արևմուտքը ուզում է իրենից խլել Հայաստանը, իսկ ՌԴ ԱԳՆ-ն էլ «կուրսային աշխատանքի» մակարդակի մեկնաբանություններով հանդես կգա՝ հույսը դնելով հայ ժողովրդի «խելամտության» վրա ու ամեն ինչում կմեղադրի Պուտնի կողմից 2020 թ-ի նոյեմբերին փրկված Նիկոլ Անհողի իշխանությանը...»։