կարևոր
4654 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 19:57
Հասարակություն

Ո՞վ է խաբում տնակներում ապրողներին՝ Նիկոլը թե՞ իր տեղակալ Համբարձումը․ Գագիկ Համբարյան

Ո՞վ է խաբում տնակներում ապրողներին՝ Նիկոլը թե՞ իր տեղակալ Համբարձումը․ Գագիկ Համբարյան

Այսօր լրացավ Սպիտակի աղետալի երկրաշարժի 34 տարին...

Գյումրի էր այցելել կապիտուլյանտ Նիկոլի տեղակալը՝ Համբարձումը, ով հայտարարերլ էր, որ "5 տարի հետո Գյումրին առանց տնակների կլինի"... Ծնունդով գյումրեցի Համբարձումը շատ լավ գիտի, թե ինչ վիճակում են գնտվում Գյումրիի տնակային ավանների, որոնք գետտո են հիշեցնում, բնակիչները...

Եվ մինչ Համբարձումն այսպիսի խոստումներ է տալիս, իր անմիջական ղեկավար Նիկոլ Անհողն ԱԺ ամբիոնից հայտարարում է."ՀՀ-ն 1988 թ․ երկրաշարժի հետևանքների վերացման առումով ոչ մի քաղաքացու առաջ չունի պարտավորություն"`շատ պարզ հասկացնելով, որ բացարձակ մտադրություններ չունի որևէ մեկի համար գեթ մի "բուդկա" կառուցել...

Նիկոլ Անհողի ու իր տեղակալ Համբարձումի խոսքերը հակասում են միմյանց և սրանցից մեկը ուղղակի ստում է...

Հիշեցնեմ, որ 2018 թ-ի իշխանատեղափոխությունից ի վեր Նիկոլի կառավարությունը որևէ բնակարան չի կառուցել և չի տվել երկրաշարժից տուժած ընտանիքների անդամներին...

Հիշեցնեմ նաև, որ մինչև իշխանության գալը Նիկոլն ուղղակի հիտերիայի մեջ էր ընկնում, երբ նախկինները հայտարարում էին, որ Գյումրիի տնակային ավաններում ապրողներից շատերին պետությունը որևէ բան պարտք չէ... Իսկ հիմա պարզվում է, որ նախկինները ճիշտ էին ասում, իսկ Նիկոլը ստերի և մանիպուլյացիաների միջոցով էժանագին պոպուլիզմո՞վ էր զբաղվում...

Գագիկ Համբարյան

Քաղաքագետ