կարևոր
4312 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-29 14:18
Քաղաքական

Թուրք Արայիկը խաբում է արցախցիներին. նա որևէ կապ չունի երեկ գերեվարված տղաների ազատ արձակման հետ․ Գագիկ Համբարյան

Թուրք Արայիկը խաբում է արցախցիներին. նա որևէ կապ չունի երեկ գերեվարված տղաների ազատ արձակման հետ․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնող տականք Արայիկը ինչ֊որ խոստումներ էր տալիս երեկ ազերիների կողմից գերեվարված երեք տղաների հարազատներին, որ կազատի նրանց ու այսօր առավոտյան այդ մարդկանց հրավիրում է իր մոտ...։

Այս ստախոս տականքը հույսը դրել է ժողովրդի անտեղյակության վրա, քանի որ մինչև Արայիկի այս զառանցանք֊խոստումը պաշտոնական Բաքուն արդեն է հայտարարել, որ տղաները 10 օր հետո կազատվեն բանտից և կարտաքսվեն...։

Հետաքևքիր է, այսօր առավոտյան հողատու Արայիկը նույն բանն է հայտնելու՞ տղաների հարազատներին ու դա ներկայացնելու է որպես իր ձեռքբերում...։

Իսկ եթե տղաներին ավելի շուտ ազատեցին, ապա դա կապացուցի, որ հենց Արայիկն է տղաներին թուրքին գերի հանձնելու համահեղինակը, որ շեղի հանրության ուշադրությունը իր հրաժարականի պահանջից, ապացուցի արցախցիներին, որ ռուսները վատ և անվստահելի խաղաղապահներ են և հերոս ձևանա` թե բա իր նման կապիտուլյանտը կարող է թուրքերի հետ բանակցել և հետ բերել ռուսների պատճառով գերեվարվածներին...»։