Փոխարժեքներ
10 09 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.22 |
EUR | ⚊ | € 427.49 |
RUB | ⚊ | ₽ 4.24 |
GBP | ⚊ | £ 507.26 |
GEL | ⚊ | ₾ 143.77 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ժաննայի ղեկավարած ԿԳՄՍՆ-ն պարզաբանում չունի՞ 5-րդ դասարանի Մայրերիի գրքի պահով, որտեղ «համագործակցություն» թեմայի շրջանակներում հայաստանցի երեխաներին մատուցվում է ադրբեջանցի հեղինակ Արզու Սոլաթնի «Մեր բակի պատմությունը» ստեղծագործությունը...
Հետաքրքիր է, հայ ծնողները տեղյա՞կ են, որ իրենց երեխաներին քայլիստ-հակահայերը պատրաստում են մորթվելու, քանի որ մինչ Նիկոլ Անհողն աջուձախ զառանցում է թուրքերի հետ խաղաղության մասին, ադրբեջանցիները բացարձակ արհամարհած ունեն Նիկոլի կոչերը և իրենց երեխաներին դաստիարակում են կենդանական հայատյացության ոգով՝ դպրոցներում երեխաների ներկայությամբ վառելով Հայաստանի դրոշը, հայերին ներկայացնում են որպես Ադրբեջանի թշնամի, բեմականացումներ կազմակերպում, որտեղ երեխաները սպանում են հայերին և այլն...
44-օրյա պատերազմից հետո Ալիևի կողմից բացված Բաքվի "ռազմական ավարի" պուրակը դարձել է ադրբեջանցի դպրոցականների այցելության ՊԱՐՏԱԴԻՐ վայր, որտեղ դպրոցականները ծաղրում, թքում և ծեծում են հայ զինվորականների խրտվիլակները և նկարվում նրանց հետ....
Հետաքրքիր է, ադրբեջանական ո՞ր դասագրքում կարելի է հանդիպել հայ հեղինակի ստեղծագործություն, որ սորոսական Ժաննայի ղեկավարած գերատեսչությունը թույլ է տվել այս բովանդակությամբ հակահայ դասագիրք տպագրել 5-րդ դասարանի աշակերտների համար...
Նիկոլի իշխանությունը հայ ժողովրդի գլխին նոր ցեղասպանություն է կազմակերպում՝ աճող սերնդին դաստիարակելով խաղաղասիրությամբ թուրքերի նկատմամբ, ովքեր հայերին շարունակում են դիտարկել որպես թշնամի և ոչնչնացման ենթակա ժողովուրդ...
Դպրոցականների ծնողնե՛ր, շարունակելու՞ եք լռել...
Ինչպես 44-օրյա և դրանից հետո տեղի ունեցած պատերազմներում Նիկոլը սպանեց 5 հազարից ավելի մարդու, այնպես էլ ձեր երեխաներին է սպանելու իր թրքամետ խաղաղասիրությամբ...»։