կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-01 11:07
Քաղաքական

Մինչ Նիկոլ Անհողը թուրքերի հետ խաղաղություն է քարոզում, Ալիևը հայերին անվանում է «դև» և «ատելի թշնամի». Գագիկ Համբարյան

Մինչ Նիկոլ Անհողը թուրքերի հետ խաղաղություն է քարոզում, Ալիևը հայերին անվանում է «դև» և «ատելի թշնամի». Գագիկ Համբարյան

Ադրբեջանի բռնապետը Շուշիում մասնակցել է հինգ աստղանի հյուրանոցի հիմնարկեքին, որի ժամանակ հայտարարել է, որ այդ տեղում ատելի թշնամին, այսինքն հայերը, կառուցում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խորհրդարանի շենքը, որը նա անվանել է դևի որջ, և որը նա ոչնչացրել է. իր ֆեյսբուքյան էջում գրում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

«Սա այն Ալիևին է, որի հետ նրա դեմ ծնկած և կապիտուլյացիոն ակտը ստորագրած Նիկոլն առաջարկում է հայերին նորմալ հարաբերություններ հաստատել և հարևանություն անել...

Նիկոլ Անհողը շատ լավ հասկանում է, որ իր առաջարկած թեզերն ուղղակի անհետաքրքիր են Բաքվում և քանի որ այդ թեզերի հասցեատերերից մեկն՝ ադրբեջանցիները, ուղղակի ցանկություն չունեն նորմալ հարաբերություններ հաստատել հայերի հետ, ավելին, Իլհամն առիթը բաց չի թողնում, որպեսզի ծաղրի և վիրավորի հայերին, ապա Նիկոլի խաղաղասիրությունն ավելի շատ դիտվում են որպես քծնանք, վախկոտություն և նվաստացում Բաքվի առաջ...

Նիկոլի՝ թուրքերին ուղղված խաղաղասիրական կոչերը Բաքվում և Անկարայում դիտվում են որպես հայերի կողմից "ինքնագոլ", որը երբեք դրական արձագանքի չի արժանանա...

Որքան Նիկոլ Անհողը շատ է խոսում թուրքերի հետ լավ հարաբերություններ հաստատելու մասին, այնքան թուրքերն ավելի շատ նախապայմաններ են դնում նրա առաջ այդ հարաբերությունները հաստատելու պահով...»։