կարևոր
1954 դիտում, 1 տարի առաջ - 2023-11-14 10:18
Քաղաքական

Ինչո՞ւ է անհետացել Արցախի ԱԺ փոխնախագահը. բոլորը նրան են փնտրում. «Ժողովուրդ»

Ինչո՞ւ է անհետացել Արցախի ԱԺ փոխնախագահը. բոլորը նրան են փնտրում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո բռնի տեղահանված արցախցիներին չի հաջողվում համաձայնության գալ:

Բանն այն է, որ Արցախի պատգամավորները մտադիր են Հայաստանում արտահերթ նիստ հրավիրել, քննարկել իրենց առաջիկա անելիքները եւ համատեղ հայտարարություն տարածել, բայց, այսպես ասած, խոչընդոտները շատ են:

Ինչպես մեր լավատեղյակ աղբյուրներն են փոխանցում, պատգամավորները ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցին են փնտրում, որն, ի դեպ, Սամվել Բաբայանի թիմակիցն է, «Միասնական հայրենիք» կուսակցության անդամ:
Բաղունցը դե ֆակտո ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի ապօրինի գերեվարման պայմաններում նրա պարտականություններն է կատարում, եւ հենց նա պետք է ԱԺ նիստ նախաձեռնի:

Վերջինս, սակայն, անհետացել է, չի պատասխանում պատգամավորների զանգերին, անգամ թիմակիցներին չի հաջողվում կապ հաստատել նրա հետ:

«Ժողովուրդ» օրաթերթը եւս արդեն տեւական ժամանակ է՝ զանգահարում, գրում է նրան, սակայն ապարդյուն. որեւէ արձագանք չկա:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ բացի սա, անհամաձայնություն կա նաեւ պատգամավորների միջեւ, նրանց էլ չի հաջողվում համախմբվել մեկ օրակարգի շուրջ: Պատգամավորների մի մասն էլ, առհասարակ, ՀՀ տեղափոխվելուց հետո կապի դուրս չի գալիս գործընկերների հետ:
Թվում էր, թե Արցախի կորստից հետո գոնե պետք է թե’ Հայաստանի, թե’ Արցախի պատգամավորներն իրենց սկզբունքներն ու ներանձնային հարցերը մի կողմ դնեին ու հստակ քայլեր ձեռնարկեին, բայց, ինչպես երեւում է, դասեր չեն քաղում եղածից:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում