|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը Լիբանանում այցելել է «Ազդակ» օրաթերթ:
Ըստ Aztagdaily-ի` այցի ընթացքում Բալայանին ընկերակցել են Հայ Դատի Լիբանանի հանձնախմբի անդամներ։
Թերթի տնօրինության հետ կայացած հանդիպման ընթացքում Վահրամ Բալայանը ներկայացրել է Արցախին առնչվող ներքին եւ արտաքին գործընթացները։ Ուշադրություն է նաև կենտրոնացվել տեղեկատվական ոլորտի, հատկապես` Արցախի եւ Սփյուռքի լրատվամիջոցների միջև իրականացվող համագործակցությանը:
Արցախի Ազգային ժողովի փոխնախագահը բարձր է գնահատել «Ազդակ»-ի կատարած աշխատանքը հակամարտության եւ ընդհանրապես Արցախի Հանրապետության հետ առնչվող իրադարձությունների լուսաբանման ուղղությամբ:
Նշենք, որ Բալայանը Լիբանանում է ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի հրավերով` Արցախի Հանրապետության օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը բանախոսելու համար: