կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-29 15:20
Քաղաքական

Ինձ համար բոլորը հավասար են ու բոլորը՝ համախոհ, եթե նրանք հանդես են գալիս Նիկոլի դեմ. Միքայել Մինասյան

Ինձ համար բոլորը հավասար են ու բոլորը՝ համախոհ, եթե նրանք հանդես են գալիս Նիկոլի դեմ. Միքայել Մինասյան

Վատիկանում  ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ինձ հաճախ են հարց տալիս այն մասին, թե ինչպես եմ վերաբերվում այս կամ այն քաղաքական գործչին:

Պատասխանում եմ. Ինձ համար բոլորը հավասար են ու բոլորը՝ համախոհ, եթե նրանք հանդես են գալիս Նիկոլի դեմ:

Ինձ նաև պարբերաբար հարց են ուղղում այս կամ այն քաղաքական միջոցառման մասին՝ պիկետ, միտինգ կամ կլոր սեղան:

Պատասխանում եմ. Ես բոլորի հետ ու բոլորի կողմից եմ, եթե նրանք Նիկոլի դեմ են:

Ինձ նաև ոչ հազվադեպ հարցեր են տալիս Նիկոլի ընդդիմադիրների՝ անձամբ ինձ վերաբերող տարատեսակ և հաճախ հակասական կարծիքների մասին:

Պատասխանում եմ. Ինչ էլ այդ մարդիկ ասեն իմ մասին, և ինչպես էլ նրանք վարված լինեին անցյալում, նրանք, միևնույն է, Նիկոլից լավն են:

Ինձ նման հարցեր էլ մի տվեք:

Ես բոլոր նրանց հետ եմ, ովքեր պայքարում են Նիկոլի դեմ, չեն խաղում նրա խաղն ու չեն լեգիտիմացնում նրան, ովքեր գործարքների չեն գնում ու չեն վաճառվում:

Նրանց, ովքեր Նիկոլի դեմ են, ես պատրաստ եմ ներել ամեն ինչ՝ նախկին արարքներից ու նեղվածությունից մինչև իմ հասցեին արված բամբասանքներ ու հասցված վիրավորանքներ:

Գործող իշխանությունը բոլոր հայրենասեր անձանց, անկախ իրենց քաղաքական համոզմունքներից, ստիպել է դառնալ մոլի ընդդիմադիրներ: Ես վստահ եմ այն բանում, որ այն բանից հետո, երբ մենք այս դավաճանին կքերենք նրա բազկաթոռից, մենք ժամանակ կունենանք խոսել մեր տարաձայնությունների մասին: Բայց մինչ այդ մեր խնդիրը մեկն է՝ զրոյացնել բոլոր նրանց ազդեցությունը, ովքեր մեզ կխանգարեն պաշտպանել մեր Հայրենիքը»:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը