Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը:
-Ձմեռ պապը նվերներ է բերում ու դատարկ պարկով հեռանում: Կուզեի՞ք` հետը մի բան տաներ, գցեր պարկի մեջ ու տաներ:
-Ա՛յ մարդ, Ձմեռ պապը միշտ տալիս է, չի տանում: Երեխեքը հենց իմացան` տանում է, էլ չեն սպասի Ձմեռ պապին: Բայց ես, որ տեսնեի Ձմեռ պապին, կասեի` ա՛յ պապ, արի քեզնից երկու բան ուզեմ` տար, բաժանիր մարդկանց, հայ ժողովրդին պրոֆեսիոնալիզմ և ճաշակ: Էդքանով կբավարարվենք, հերիք է:
-Ի՞նչ կուզեիք շահել վիճակախաղով:
-Լոտոյով կուզեի խելք շահել` ինձ համար: Որ շատ խելացի լինեմ, ոչ թե` մի քիչ:
-2016-ը կապիկի տարի է. մեր բաժին բանանին հասնելու համար դեռ շա՞տ պետք է ծառից ծառ թռչկոտենք:
-Ի դեպ, 2016-ն իմ տարին է. ես էլ եմ տարով կապիկ: Շատ ուրախ եմ, որ կապիկի տարի է` հումորն անպակաս կլինի, թե չէ` մեր էս վիճակով եթե մի բան էլ առանց հումորի շարունակենք, կարող է գնանք ու կախվենք: Ինչ վերաբերում է ծառից ծառ թռչկոտելուն, ա՛յ մարդ, հերիք է, իջեք ու մի քիչ էլ գետնի վրա քայլեք:
-Դարվինի տեսության համաձայն` մարդիկ առաջացել են կապիկից: Ի՞նչ եք կարծում, 2016-ին ականատես կլինե՞նք այդ տեսության` «կյանքի կոչվելուն», այսինքն` թե ինչպես են կապիկները մարդ դառնում:
-Դարվինի տեսությունը պետք չէ ապացուցել. վերև նայեք` բոլորը ծառերի վրա բանան են փնտրում:
-Եթե լիներ «Տարվա լավագույն կապիկ» անվանակարգը, շատե՞րը կհավակնեին դրան:
-Չէ, շատերը չէին հավակնի: Տե՛ս, կապիկը մարդկանց մոտ մայմունությամբ է ասոցացվում, ու որ էդպես է, թող ինձ տան էդ կոչումը, հա՛, ես վաստակավոր մայմուն եմ: