|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը հերթական անգամ ընդգծել է Հայաստանին ԱՄՆ-ի կողմից անվտանգության և մարդասիրական ոլորտում աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։
Ինչպես X-ի իր միկրոբլոգում գրել է կոնգրեսականը, այս մասին նա հայտարարել է Նյու Ջերսիի Էլբերոն համայնքում գտնվող հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 35-րդ տարեդարձի միջոցառմանը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 5-ին։
«Հայկական Սուրբ Ստեփանոս եկեղեցու 35-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ խոսեցի Արցախ ադրբեջանական ներխուժումից հետո ԱՄՆ-ի կողմից Հայաստանին անվտանգության և մարդասիրական օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Ալիևի կողմից Հայաստանի հարավի դեմ հնարավոր հարձակումները պահանջում են ԱՄՆ-ի կողմից գործողություն», - գրել է Փալոնը։