Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Մոսկվայում է: ТАСС-ը հայտնում է, որ ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հանդիպման ժամանակ շնորհակալություն է հայտնել Տոնոյանին` Սիրիային հումանիտար օգնություն տրամադրելու գործում մասնակցություն ունենալու համար: «Դա, իհարկե, մեծ ներդրում էր Սիրիայում նորմալ կյանքի վերականգնման գործում»,- ասել է նա:
Շոյգուն նաև հույս է հայտնել, որ այսօր կստորագրվի հերթական փաստաթուղթը, որը հնարավորություն կտա երկրներին ընդլայնելու դաշնակցային համագործակցության շրջանակները:
Տոնոյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ռուսաստնանին և անձամբ Շոյգուին` Սիրիային օգնություն տրամադրելու հարցում կազմակերպչական աջակցություն ցուցաբերելու համար: Ըստ ՀՀ ՊՆ ղեկավարի` Սիրիայում ՌԴ-ի գործունեությունն ուղղված է հակամարտությունից հետո երկրի վերականգնմանը:
«Եվ ես կարծում եմ, որ մեր մասնակցությունը հումանիտար գործողությանը շատ կարևոր է: Կարևոր է օգնությունը սիրիացի ժողովորդին, որի մասն է հայկական սփյուռքը»,- ասել է Տոնոյանը:
Տեսանյութը` այստեղ: