|
Փոխարժեքներ
03 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը «Երկրի հյուրասրահ»-ի եթերում խոսել է Արցախի հարցի հետ կապված միջազգային իրավիճակի մասին:
Կիրո Մանոյանը անդրադարձել է Հաագայի միջազգային դատարանի՝ Լաչինի միջանցքի բացման կապակցությամբ վճռի փաստացի չկատարման իրողությանը, որով Ադրբեջանը ըստ էության, ոտնահարել է միջազգային իրավունքը:
«Այդ դատարանի վճիռը պարտադիր կատարման ուժ չունի, բայց կարեւոր է ՄԱԿ-ի անդամ այն պետությունների դիրքորոշումը, որոնք հասել են միջազգային դատարանի կողմից նման վճռի կայացման: Այդ երկրները պետք է հետամուտ լինեն, որ Ադրբեջանը գնա միջանցքը բացելու քայլերի եւ այդ միջանցքով երթեւեկության ապահովմանը: Դա հնարավոր է անել Ադրբեջանի եւ այդ երկրի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ»,- նշել նա:
Մանրամասները՝ տեսանյութում