Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տալով մասը՝ փրկենք ամբողջը թեզը, կարող է արդարացված լինել միայն բնական աղետների ժամանակ, եթե կա ինչ-որ շենք, որ կան մի խումբ մարդիկ, իրենց եթե մի մասը հանելով մնացածը, այսպես ասած, զոհելով, մեծ մասը պետք է փրկվի, լավ, բայց այն, ինչ հնչեց ԱԺ-ում, կամ հնչել է դրանից առաջ ԱԺ-ից ներս կամ դուրս, դա ինչ-որ մտածողության դրսևորում է, որ չի վերաբերվում կամ չի կարող վերաբերվել, երբ խոսքը գնում է մեր թշնամի հարևանների հետ հարաբերություններին։ Այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
«Միայն բնական աղետների ժամանակ դա կարելի է արդարեցնել, բայց երբ խոսքը վերաբերվում է քեզ ոչնչացնելու պատրաստ թշնամու մասին՝ պարզ է նրանց ինչքան տաս, ավելի շատ պետք է ուզեն։ Սա ասվել է ամբողջ պատմության ընթացքում, միայն հայերի մեջ չէ, որ այդպես մտածողները միշտ սխալ են դուրս եկել, երբ խոսքը գնում է այնպիսի պետության մասին, քաղաքական ուժի մասին, ով ուզում է ամեն ինչը վերցնել, կուլ տալ, նրան ինչ-որ բան զիջելով ոչ թե ավելի շատ ես ապահովում բոլորի անվտանգությունը, այլ՝ վտանգի ես ենթարկում, որովհետև դրանով նրանց ախորժակն ես բացում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ այդ մտածողությունը առաջին նախագահի օրոք չսկսեց, պարզապես առաջին նախագահը այդ մտածողության մասնակիցներից մեկն էր․
«Նման մտածողություն եղել է և մեր մեջ, և ուրիշների մեջ, բայց հարցը նա է, որ այդ մտածողությունը քաղաքական իրականության մեջ արդարացրել է իրեն, թե՝ ոչ։ Չի արդարացրել այնքան, որ այսօր այդ զիջումների մասին խոսողները փոխզիջումների չափը չգիտեն, թե երբ պետք է կանգնի սրանց ախորժակը։ Կարծես թե սկսել է ինչ-որ բան տեսնել, խոսքը վերաբերվում է վարչապետի աթոռին նստածին, բայց դեռ չի կողմնորոշվում, որ լավ եթե այդպես է, եթե չգիտես ինչքան պետք է զիջես, որ բավական լինի, դեռ ինչի ես խոսում զիջման մասին։ Մինչդեռ միայն չի խոսում, այլ արդեն զիջել է որոշ բաներ, որի մասին արտգործնախարարը հայտարարեց եվրոխորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ՝ ասելով, որ մենք համաձայնեցինք Ադրբեջանի ցանկությանը, որ երկու հարցերը Հայաստան -Ադրբեջան և Արցախի հիմնախնդիր անջատենք իրարից, բայց տեսնում ենք, որ ավելի է ախորժակները բացվել Ադրբեջանի և Ալիևի, ուրեմն այդ մտածողությունը ինքնին ոչ միայն չի արդարացրել այլ այդ մտածողության պաշտպաններից մի քանիսը, գլխավորը այս դեպքում, նույնիսկ ասում է, եթե ստորագրենք խաղաղության պայմանագիր՝ երաշխիք չկա, որ հաջորդ օրը նորից պատերազմ չի սկսի մեր թշնամի հարևանը։ Ուրեմն դա չարդարացված մոտեցում է և լրիվ անիմաստ է, ինչու անիմաստ, որովհետև վտանգավոր է այդ մտածողությամբ առաջնորդվել և առջնորդել երկիրը ու ժողովուրդը»,- ասաց Կիրո Մանոյանը։
Անրդադռնալով ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի Ազգային Ժողովում արած հայտարարություններին քաղաքական գործիչը նշեց, որ չի ուզում մեկնաբանել այդ մարդու ասածը, որովհետև դա թվում է, որ ավելի շուտ և՛ պատվեր է, և՛ ծառայություն․
«Այսինքն, եթե պատվեր չլիներ, ես չեմ կարծում, որ նա կցանկանար գալ մենակով նստել այդ միջավայրի մեջ, և վերցներ ասելիքը ասեր և թողներ գնար։ Իր պարտականությունն էր գալ մի բան ասել,գնալ, արեց, վատը այն է, որ այս գաղափարները հնչեցվում են արդեն և ոմանց համար կարող է արդեն սովորական բան համարվել, չնայած, որ կա նաև դրա հակառակը, ոմանք էլ կարող են ասել, որ այս ամեն ինչի չափը անցավ և ուրեմն վերջ այս խեղկատակությանը։ Դրա համար այնքան վատ է նման խոսույթը, որ ոչ միայն անընդունելի է որպես մարդկային մոտեցում, այլ՝ վտանգավոր է պետության և ազգի համար»,- ավելացրեց նա։