կարևոր
7006 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-25 12:12
Քաղաքական Արցախ

Այս իշխանությունները պիտի գնան. նրանք պարտվածի հոգեբանությունից դուրս գալու շանս չունեն. Կիրո Մանոյան

«1993-94թթ., երբ Հայաստանն արդեն ընդունվել էր Միավորված ազգերի կազմակերպություն, պատճառ չուներ չճանաչել Արցախի անկախությունը: 30 տարիների նպատակը՝ Արցախի անկախության ճանաչման, միջոց է, որպեսզի վաղը միանանք: Անկախ ճանաչված երկու պետություն ինչ ուզեն՝ կանեն: Կստորագրեն պայմանագիր և կմիանան: Միջազգային ճանաչումն ինքնանպատակ չէ: Ինչի մասին խոսում եմ՝ այս իշխանություններին չի վերաբերում, նրանք պետք է գնան, որովհետև պատերազմում պարտված քաղաքական ուժ են, ցանկության դեպքում էլ չեն կարող գտնել այնքան քաղաքական կամք, որպեսզի պարտվածի հոգեբանությունից դուրս գան»,- փետրվարի 24-ին «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նաև ցավով նշեց, որ Արցախն ինքն իրեն պաշտպանելու հնարավորությունից գրեթե զրկված է:

«Առանց Արցախի ինքնապաշտպանության համակարգի հզորացման՝ շատ բաներ ցանկությունից այն կողմ չեն կարող անցնել»,- ասաց Կիրո Մանոյանը: