09 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Ես չեմ ուզում մեկնաբանել այդ էակի որևէ ասած, քանի որ ամեն ինչ խեղաթյուրված է ասում, յուրովի մեկնաբանված, չկա այստեղ անմեղսունակության հարց, բայց ինքը հստակ է խեղաթյուրում այդ ամբողջ իրականությունը։ Այս մասին անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոկտեմբերի 5-ին, Ազգային Ժողովում արված հայտարարություններին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանն առաջինը չէ, որ մեղադարում է և նման բաներ է ասում, իր հոգևոր քավորն էլ ժամանակին ասել էր նույն բանը․ «Եթե Փաշինյանի ասածը ճիշտ էր, ապա այդ ժամանակ պետք է ամեն ինչ կարգավորված լիներ։ Նրա ասածները կարող է հասարակության ինչ-որ չափի համար համոզիչ լինել, բայց դա իրականության հետ կապ չունի»,- ասաց քաղաքական գործիչը։
Մանրամասները՝ տեսանյութում։