կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-24 18:47
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վտանգավոր է, որ քաղաքական թիվ մեկ պաշտոնը վարողն անընդհատ զիգզագ փոխում է իր դիրքորոշումները․ Կիրո Մանոյան

Հայաստանի Հանրապետության պաշտոնական կեցվածքը պետք է լինի այն, որ առանց նախապայմանի Թուրքիան իր թշնամական վերաբերմունքը փոխի Հայաստանի նկատմամբ, շրջափակումը հանի, դիվանագիտական կապեր հաստատի։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» NEWS.am-ի հետ զրուցյում նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հայաստանը չպետք է փոխի Թուրքիայի նկատմամբ իր կեցվածքը՝ Թուրքիան պետք էր վերաբերմունքը փոխի Հայաստանի նկատմամբ առանց որևէ նախապայմանների։ Ուրիշները, որ խոսում են դիրքորոշման փոխվելու մասին, այս իրավիճակը չեն հասկանում և անտեսում են, որ անցած երեսուն տարիների ընթացքում Հայաստանի տարբեր վարչակարգեր, ինչ հնարավոր է փորձել են և չի ստացվել։ Ուրեմն՝ Թուրքիան է, որ իր սխալ է անում, և իր դիրքորոշումը պետք է փոխի Հայաստանի նկատմամբ փոխի, այլապես Հայաստանը փոխելու բան չունի»,- ասաց նա։

Կիրո Մանոյանի կարծիքով՝ արտաբերելով ցեղասպանություն բառը Բայդենը կորոշի փոխել Ամերիկայի Միացյալ Նահանգների գործադիր իշխանության կեցվածքը հայոց ցեղասպանության նկատմամբ և որակել որպես այդպիսին։

«Թուրք-ամերիկյան հարաբերությունները բավականին վատ վիճակում են։ Այլևս Միացյալ Նահանգների գործադիր իշխանության համար Թուրքիայի շահերը սպասարկելու խնդիր չկա։ Բացի այդ՝ Միացյալ Նահանգների այժմյան նախագահը իր քաղաքական գործունեության ողջ ընթացքում կողմնակից է եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- նշեց Կիրո Մանոյանը։

Ըստ Կիրո Մանոյանի՝ դա կլինի ուղղակի ճնշում Թուրքիայի վրա, որպեսզի ինքն էլ ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Դա կլինի խթան Թուրիքայի ժողովրդի համար, որպեսզի վերատեսության ենթարկի պաշտոնապես իրեն ենթարկվածը։ Իհարկե, ոչ բոլորը, բայց մի հատվածը, որն համոզված է, որ եղել է Հայոց ցեղասպանությունը։ Խթան կլինի նաև այլ պետությունների համար, որոնք առայսօր չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ հարաբերությունները, օրինակ՝ Մեծ Բրիտանիա, Իսրայել, չնայած այս պետությունները կարծում եմ՝ դա որպես պատրվակ են օգտագործում, և քաղաքական լծակ է իրենց կողմից Թուրքիայի վրա»,- ընգծեց Կիրո Մանոյանը։

Կիրո Մանոյանի խոսքով՝ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի իշխանություն, որն իր ազգային գաղափարական ուղղվածությամբ և փորձով կհասկանա, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ և տարածաշրջանում։

«Այդ վարչապետի աթոռին կպածն այսօրվա իր ուղերձում մի քիչ ուրիշ ձև է դնում։ Ավելի շատ շեշտը դնում է, որ Օսմանյան կայսրության ժամանակ եղավ ցեղասպանություն կամ վերջին պատերազմի ժամանակ խոսելիս ասում է թուրք-ադրբեջանական տանդեմի մասին։ Ինքնին վտանգավոր է, որ քաղաքական թիվ մեկ պաշտոնը վարողն անընդհատ զիգզագ փոխում է իր դիրքորոշումները և տարբեր բաներ է ասում տարբեր առիթներով»,- ավելացրեց Մանոյանը։