Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծեք թե, բավական հոգնած է վերջին մեկ ամսվա հեւքից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով վարչապետի վերջին օրերի Facebook-ի լայվերին:
«Դա իր ելույթի մեջ էլ երեւում էր, որ ժամանակ առ ժամանակ կանգ էր առնում մտածելու, թե ինչ պետք է ասի, ինչի մասին:
Պարզ է, որ մարդը բավական ծանր աշխատանք է իրականացնում այս պայմաններում եւ խնդիրները, նաեւ այդ խնդիրների նկատմամբ կառավարության անելիքը ոչ բոլորն են գիտակցում: Հստակ երեւում է, որ վարչապետը սպիտակել է շատ ավելի, քան նորմալ պայմաններում որեւէ մեկը 2 տարում կսպիտակեր»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կառավարության եւ Փաշինյանի թիմի կարողություններին, Կիրո Մանոյանն ասել է. «Միշտ չէ, որ արդյունավետ է: Պետք է ասել, որ ճիգը կա, բայց բոլորը չէ, որ պատրաստ են այս ծանր, աննախադեպ իրավիճակը դիմագրավելուն: Ավելի վատ էլ կարող էր լինել, բայց նաեւ բավական բացթողումներ ու թերություններ են եղել»: