Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը գրում է.
«Համակարգային մտածողություն ունեցող մարդու հետ կարող է մրցակցել ու պարտադրած խաղի կանոնները փորձել փոխել մենակ նույն որակը ունեցող մեկը։ Այսօրվա իրավիճակում արդեն՝ հենց մենակ փորձել, քանի որ փոխելու փորձ անողը լինելու է անհամեմատ անհավասար պայմաններում։
Մեր թշնամի երկրի նախագահը ունի համակարգային մտածողություն։ Սա պետք է արձանագրել ու դրա հետ նստել հաշվի։
Պատերազմում կողմերից մեկը հաղթել է առաջնորդի համակարգային մտածողության շնորհիվ և մյուսը պարտվել է իր առաջնորդի մոտ դրա բացակայության պատճառով։
Չես կարող ունենալ մրցունակ և ուժեղ համակարգ, եթե չունես նման մտածողությամբ ղեկավար։
Շարունակելով նախորդ գրառումս և ի պատասխան թեզի, որ լուծումը ի վերջո Աղդամի ճանապարհից օգտվելն է ու իրավիճակի հետ համակերպվելը, սկսեմ այս գրառումը մի մեջբերմամբ.
«Վերադարձող մարդկանց անվտանգությունն ապահովելու համար վերադարձի թիրախային տարածքներում պետք է տեղակայվի համապատասխան մանդատով օժտված միջազգային խաղաղապահ առաքելություն։ Այդ առաքելությունը պետք է բաղկացած լինի Համայնքի կողմից վստահված երկրների ուժերից» (Արևմտյան Ադրբեջան վերադարձի հայեցակարգ, 26 հունվարի, 2023)։
Սա մի հատված է Ադրբեջանում ընդունված Հայաստանը ադրբեջանցիներով բնակեցնելու հայեցակարգից, որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցիների բնակեցմանը զուգահեռ պետք է ՀՀ–ում տեղակայվեն Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներ (համայնքի կողմից վստահելի մի երկիր կա՝ Թուրքիա)։
Ինչո՞ւ սկսեցի հենց այս մեջբերմամբ։ Որովհետև եթե Արցախի հայությունը ճարահատյալ և ՀՀ իշխանությունների հանցավոր պնդումների ու դրան զուգակցվող անգործության պայմաններում ընդունում է այդ առաջարկը, դա դեռ չի նշանակում, որ Ադրբեջանում շամպայն են բացելու ու իրար շնորհավորեն։
Իրավիճակը մենակ մեզ կարող է էդքան պրիմիտիվ թվալ։ Դա նշանակում է ունենալ 120.000 համայնք Ադրբեջանի ներսում, որի մաս է ճանաչվել Արցախը ՀՀ գործող իշխանությունների կողմից, ունենալ ՌԴ զորքեր սեփական տարածքում և չունենալ ոչ մի ադրբեջանցի ՀՀ տարածքում։
Ամփոփելով՝
Աղդամի ճանապարհով թեկուզ 100 գրամ ալյուր Արցախ մտնելու հենց հաջորդ րոպեին սկսվելու է ՀՀ–ն թուրքացնելու, այսինքն ադրբեջանցիներով բնակեցնելու և դրանց անվտանգությունը իբր երաշխավորելու թեզի տակ ՀՀ–ում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու գործընթացի մեկնարկը։
Երբ ասում ենք՝ դիմացը նստած է համակարգային մտածողություն ունեցող մեկը, իսկ հակառակ կողմում դրա տոտալ բացակայություն է, այ սրա մասին ենք ասում»։