կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-19 15:54
Հասարակություն

Միջին վիճակագրական ադրբեջանցիների պատկերացրած «Աստվածը» մերոնցից է․ Արտյոմ Տոնոյան

Միջին վիճակագրական ադրբեջանցիների պատկերացրած «Աստվածը» մերոնցից է․ Արտյոմ Տոնոյան

Միջին վիճակագրական ադրբեջանցիների պատկերացրած «Աստվածը» մերոնցից է՝ ըստ Yerkir.am-ի այս բովանդակությամբ ֆեյսբուքյան գրառում է արել իրանագետ Արտյոմ Տոնոյանը։

"ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործից ուրախացել են ու գերագույն հրճվանքի մեջ են շատերը ոչ միայն Հայաստանում, այլև շատ շատերը մեզանից արևելք ընկած երկրում՝ Ադրբեջանում։

Հետևում ես այս թեմայով ադրբեջանական լրատվական կայքերում հրապարակվող լուրերին, սոցցանցային քննարկումներին ու տեսնում, թե մեր հարևանների ուրախությունն ապահովելու համար ինչ է պետք՝ ընդամենը կամ առավելագույնը։

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ այս թեմայով միջին վիճակագրական ադրբեջանցիների մեկնաբանություններում առանցքայինն «Աստված» բառն է։

Ասենք գրում են՝

«Սերժն անմեղ ադրբեջանցիների արյունը հեղելու համար վերջապես կանգնեց Աստծո դատաստանի առաջ»,

«Խոջալուում Սերժի թափած արյունը մենք էլ մոռանանք, Աստված չի մոռացել»

«Աստծո առաջ է պատասխան տալիս, մեր անմեղ երեխաների ու կանանց արյունն է թափել»։

Ուզում ես գրես ձեր իմացած «Աստվածը» սովորական մահկանացու հայ է, տղեք, դուրս եկեք էտ ձեր խորաֆաթից",-գրել է նա։