Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցություններին Հայաստանի ներկայացուցիչ նշանակելու՝ իշխանության որոշմանը։
Նա, մասնավորապես, գրել է. «Իբր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը պրոֆեսիոնալ է, ԱԺ նախագահը, պաշտպանության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարները, ԱԱԾ և ՊՎԾ պետերը …(թվարկումը չշարունակեմ) իրենց գործի հմուտ վարպետներն են, հիմա էլ տվայտվում ենք, թե Թուրքիայի հետ բանակցություններում ինչու՞ այսպիսի ոչ համարժեք նշանակում արեցին:
Հարգելիներս, այլևս վաղուց ապացուցված է (առնվազն 2020թ-ի նոյեմբերի 9-ից), որ այս անձը չի եկել իշխանության ՀՀ շահերը պաշտպանելու համար: Եվ դա ոչ թե ապիկարությունից է, այլ ծրագիրն է այդպիսին. քանդել այն ամենը, ինչ քիչ թե շատ գործում էր մեր երկրում: Մի խոսքով, հետևողական քայլերով ծրագիրը հասցվում է ավարտին: Իրականում «երկաթե մանդատը» հենց դրա համար էր պետք:
հ.գ. ի՞նչն է պատճառը, որ դարեր շարունակ մեր թշնամի պետությունները չեն ունեցել այնպիսի ղեկավար, որն իր ամբողջ թիմով կգործեր ի շահ հայ ազգի: Երևի միայն մեր ժողովրդին է բնորոշ այդ յուրահատկությունը»։