կարևոր
1204 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-21 11:00
Քաղաքական

Ադրբեջանը աշխարհին ցույց էր տալիս, որ համաձայն չէ հակամարտությունը սառեցված պահելու շուրջ առկա կոնսենսուսի հետ․ Արտյոմ Տոնոյան

Ադրբեջանը աշխարհին ցույց էր տալիս, որ համաձայն չէ հակամարտությունը սառեցված պահելու շուրջ առկա կոնսենսուսի հետ․ Արտյոմ Տոնոյան

ԵՊՀ իրանագիտության ամբիոնի դասախոս Արտյոմ Տոնոյանը գրում է.

«Ադրբեջանը 30 տարի աշխատավարձ էր տալիս մարդկանց, որոնք հայկական բանակի վերահսկողության տակ գտնվող վարչական շրջանների ղեկավարներ էին նշանակված թղթի վրա, նաև դրանց տեղակալներ, գյուղապետեր, քաղաքապետեր։

30 տարի Ադրբեջանում եղած համապետական և ՏԻՄ ընտրությունները թղթի վրա անցկացվում էին նաև Ստեփանակերտում, Շուշիում, Արցախի բոլոր գյուղերում ու բոլոր էն տարածքներում, որոնք 30 տարի թուրքի ոտք չէին տեսել։

Անում էր մարդահամար, ցույց տալիս թվեր։ Վիճակագրության պետական կոմիտեով ու դրա տվյալներով Արցախը ցույց էր տրվում Ադրբեջանի մաս, ներկայացվում էին վիճակագրական տվյալներ, բնականաբար ֆիկտիվ բոլոր այդ 30 տարիների համար։ Բայց ներկայացվում էին։

Ավելին, խորհրդարանում ուներ Արցախից «ընտրված պատգամավոր(/ներ)»:

Հիմար չէին, որ անում էին։ Անում էին ոչ մենակ աշխարհին ցույց տալու, որ համաձայն չեն հակամարտությունը սառեցված պահելու շուրջ առկա կոնսենսուսի հետ, այլ նաև սեփական հասարակության ուղեղի մեջ թեման կենդանի պահելու համար։

Իսկ ի՞նչ են անում Հայաստանում վարչապետի աթոռին նստածը։ Լուծարում է ամեն ինչ ու գնում է Հայաստանի համար «կադաստրի թուղթ հանելու», որը ոչ մենակ չեն տալու, այլ մի բան էլ ասելու են՝ էսքան տարի առանց հախ ապրելու վարձն էլ է դեռ տալու քո ներկայացրած երկիրը, կգաք 100 տարվա բնակվարձի տեղ մեր գոմերում կքնեք, առավոտներն էլ նախիրը սար կհանեք»։