|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Փաստորեն երեկվա մեր գրառումից հետո մեզանից արևելք չինական գլոբուսների բոլոլան ավելի խորացավ ու ահավոր բազարներ սկսվեցին`ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան այսպիսի գրառում է արել իրանագետ Արտյոմ Տոնոյանըՙ ակնարկելով նախօրեի իր գրառումը, որով հայտնում էր Ադրբեջանի դպրոցներում հայտնված գլոբուսի մասին, որը Հայաստանի կազմում է պատկերում ոչ միայն Արցախը, այլև Նախիջևանը։
«Նշում են, որ փաստորեն իրենց ուժն էնքան չի պատում, որ Չինաստանին բողոքեն ու չթողնեն, որ էտ գլոբուսներից արտադրի ու ուղարկի Ադրբեջան: Էլ չասած իրենց տխրության մասին էն փաստից, թե հայերս ինչքան ենք հրճվել, որ չինացիները ադրբեջանցի դպրոցականներին նստեցրել են «ղարաբաղազուրկ ու նախիջևանազուրկ Ադրբեջան» պատկերող գլուբուսներով աշխարհը տեսնելու վրա»,-գրել է նա։