|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ գերատեսչությունները շարունակում են Ամանորի համար բացիկներ գնել՝այդ նպատակով պետբյուջեից ծախսելով հարյուր-հազարավոր դրամներ: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ Արարատի մարզպետարանն այդ նպատակով ծախսել է 575 հազար դրամ: Մարզպետարանը «Կոոպ «էլեկտրիկ» Ս. Գրիգորյան» անվանումով կազմակերպությունից գնել է 145 հատ 2 հազար 500 դրամ և 60 հատ 2 հազար դրամ արժողությամբ բացիկներ, 41 հատ 800 դրամ և 30 հատ էլ 2 հազար դրամ արժողությամբ նոթատետրեր:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունն իր հերթին «Գրաֆիկա–Ա» ՍՊԸ-ից գնել է 800 հատ ամանորյա բացիկ՝ այդ նպատակով ծախսելով 480 հազար դրամ, հատը՝ 600 դրամ: Այսինքն՝ ակնհայտ է, որ բացիկների հարցում էլ գերատեսչությունները մեկը մյուսի հետ մրցակցում են, թե ով ավելի ճոխ բացիկ կգնի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։