կարևոր
4066 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-31 20:31
Աշխարհ

Լիբանանի Բեյրութ քաղաքում հայ համայնքից որեւէ տուժած չկա. Շահան Գանտահարյան

Լիբանանի Բեյրութ քաղաքում հայ համայնքից որեւէ տուժած չկա. Շահան Գանտահարյան

Լիբանանի Բեյրութ քաղաքում հայ համայնքից որեւէ տուժած չկա: Այս  մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց Լիբանանում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը։

«Բեյրութի հարավային արվարձաններում, որտեղ հարվածը եղել է, այնտեղ հայ համայնք չկա, կարող է աշխատանքի բերումով հայեր գնային, գային, բայց հայ համայնք չկա: Բայց սպսասողկանմ, մտահոգիչ, գերլարված իրավիճակ է»,- ասաց նա:

Գանտահարյանը նշում է, որ թեեւ խուճապային տրամադրություններ չկան, բայց չի բացառում, որ մարդիկ լինեն, որոնք ցանկանան դուրս գալ երկրից:

«Երկու հանգամանք է այս որոշման վրա ազդում, նախեւառաջ, որ թռիչքները ինչպես լիբանանյան, այնպես էլ այլ երկրների ավիացիոն ընկերությունները ոմանք հետաձգել են, ոմանք առկախել են, ոմանք չեղարկել են, եւ երկրորդը օտարերկրյա դեսպանությունների կոչերը, ոմանք հորդորում են չգնալ Լիբանան կամ ահապաղ լքել Լիբանանը: Այս բոլորը ազդում է տրամադրությունների վրա, բայց չէ ասի, որ խուճապային տրամադրություններ կան»,-ասաց նա:

Հարցին, թե պատերազմի բռնկում կանխատեսում է, Գանտահարյանը ասաց, որ կան զսպիչ գործոններ լայն տարածաշրջանային պատերազմական գործողություններ չսկսելու առումով:

«Սպասողական, անորոշ իրավիճակ է, գիտենք, թե երբ կամ ինչպես է լինելու հակահարվածը, բայց սզպիչ գործոնները աշխատում են, օրինակ ԱՄՆ-ն հայտարարեց, որ Համասի ղեկավարի սպանությունից հետո պետք է Գազայում կրակը դադարեցվի, եւ պետք է երկխոսություն սկսվի: Բայց այս պահի դրությամբ դեռեւիս պարզ չէ, զգում ենք որ այս պահին կան աշխատանքներ սահմանները չխախտելու, արգելակելու, որ այս բախումնային կետերը չվերածվեն համընդգրկուն պատերազմի»,- հավելեց նա:

 Նշենք, որ նախօրեին Իսրայելը ավիահարված էր հասցրել Լիբանանին հարավային արվարձանին, հայտնի է մեկ կնոջ մահվան եւ 65 վիրավորի մասին:

Աղբյուրը` NEWS.am