կարևոր
2269 դիտում, 1 տարի առաջ - 2023-10-07 11:30
Քաղաքական

Ինչո՞ւ Դուդան չի ընդունել Ալեքսանդր Արզումանյանի հավատարմագրերը․ «Հրապարակ»

Ինչո՞ւ Դուդան չի ընդունել Ալեքսանդր Արզումանյանի հավատարմագրերը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Օրերս Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ընդունել էր Լեհաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Լիբիայի նորանշանակ դեսպանների հավատարմագրերը, սակայն այդ արարողությանը չի մասնակցել ՀՀ նորանշանակ դեսպան Ալեքսանդր Արզումանյանը, ով իր հավատարմագրերի պատճենը Լեհաստանի ԱԳ նախարարին էր հանձնել դեռեւս սեպտեմբերի 15-ին, որը պետք է փոխանցեր երկրի նախագահին, եւ վերջինս պետք է ընդուներ նորանշանակ դեսպանին, որ նա սկսեր աշխատել։

ԱԳՆ-ից փորձեցինք ճշտել, թե որն է պատճառը, որ Լեհաստանի նախագահը չի ընդունել Արզումանյանի հավատարմագիրը։ Նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պարզաբանեց, որ նշված երկրները շատ ավելի վաղ են իրենց փաստաթղթերը հանձնել․ «Պարոն Արզումանյանը Լեհաստան ժամանել է սեպտեմբերին, իսկ 3 երկրները, որոնք նախագահին հանձնել են՝ Ֆրանսիան, Գերմանիան եւ Լիբիան, իրենք ժամանել էին մինչեւ պարոն Արզումանյանի ժամանելը՝ ամռանը, եւ էլի կան ամռանը ժամանած դեսպաններ, որոնք չեն հանձնել իրենց հավատարմագրերը նախագահին։ Այսինքն՝ պայմանավորված է հավատարմագրման երկիր ժամանելու հերթականությամբ»։ Հարցրինք նաեւ՝ մոտավորապես հայտնի՞ է, թե երբ Լեհաստանի նախագահը կընդունի Արզումանյանի հավատարմագրերը։ «Դեռ ոչ, օր չկա սահմանված, դրա համար նշեցի, որ իրենից առաջ ժամանած դեսպաններ էլ կան, որ դեռ սպասում են։ Կարգն է այդպես, երբ ընդունվի, այն ժամանակ հաղորդագրությունները թե՛ ընդունող երկրի եւ թե՛ մեր կողմից տարածվում են»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում