կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-13 11:57
Աշխարհ

Անջեյ Դուդան առաջատարն է Լեհաստանի նախագահական ընտրություններում

Անջեյ Դուդան առաջատարն է Լեհաստանի նախագահական ընտրություններում

Լեհաստանի նախագահական ընտրություններում գործող նախագահ Անջեյ Դուդան հավաքել է ձայների 51.21% -ը, քվեաթերթիկների 99,97% -ի հաշվարկներից հետո: Այս մասին մամուլի ասուլիսում հուլիսի 13-ին հայտարարել է պետական ընտրական հանձնաժողովի ղեկավար Սիլվեսթեր Մարտինյակը:

Նրա խոսքով՝ Դուդայի մրցակիցը ՝ Վարշավայի քաղաքապետ Ռաֆալ Տասկովսկին, հավաքել է ձայների 48,79% -ը: Մարտինյակը հավելել է, որ ներկայումս դեռ հնարավոր չէ հայտարարել ընտրությունների պաշտոնական արդյունքների մասին, քանի որ մի քանի ընտրատարածքային հանձնաժողովներից արձանագրություններ դեռ չեն ստացվել:

«Սրանք այն թվերը չեն, որոնք կարող են բերել ընտրությունների արդյունքների փոփոխության», - ասել է ընտրական հանձնաժողովի ղեկավարը: Նախնական տվյալներով՝ մասնակցությունը կազմել է 68,12%:

Հարկ է նշել, որ պետական հանձնաժողովը պետք է ներկայացնի Լեհաստանում նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները ոչ ուշ, քան ընտրատեղամասերի փակվելուց 48 ժամ հետո: