Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց Նիկոլ Փաշինյանի որոշման նախագիծը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու մասին, այն պաշտպանեցին միայն Ալեքսանդր Արզումանյանն ու Զարուհի Փոստանջյանը: Նշենք, որ իշխանափոխություն պահանջող և ռեժիմի դեմ պայքարող ՀԱԿ-ը դեմ արտահայտվեց այդ նախագծին:
Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ, անկախ փաստաթղթում եղած իրավական հիմնավորումներից, պատեհ առիթ է` խոսելու Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին այն քաղաքական ուժերի համար, որոնք հրապարակներում հանրահավաքների ժամանակ են հայտարարում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության անհրաժեշտության մասին:
«ԱԺ-ն է այն քաղաքական մարմինը, որտեղ քաղաքական ուժերը կարող են խոսել իշխանափոխության մասին: Ես կողմ եմ քվեարկելու, պետք է քննարկել փաստաթուղթը, նոր մոտեցումներ ներկայացնել, բայց տարիներ շարունակ փողոցներում ասել՝ պահանջում ենք Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց գալ աստեղ ասել, թե դա ժամանակավրեպ է... Ուրեմն մյուս ընտրություններին գնացեք, հետո ասեք՝ իշխանափոխություն ենք ուզում»,- ասաց պատգամավորը: