կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-06 08:57
Քաղաքական

Հավատարմագրերը ստանալուց հետո դեսպանը դրանք վավերացրել է նոտարի մոտ. «ՀԺ»

Հավատարմագրերը ստանալուց հետո դեսպանը դրանք վավերացրել է նոտարի մոտ. «ՀԺ»

«Հայկական ժամանակը» գրում է. «Վիետնամի սոցիալիստական հանրապետությունում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը, պարզվում է, իր հավատարմագրերը ստանալուց հետո տարել է նոտարի մոտ՝ վավերացնելու և Վիետնամում նոտարով հաստատած հավատարմագրեր է ներկայացրել։

Վիետնամում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ կապված սույն զավեշտական պատմությունը, պարզվում է, ՀՀ դիպկորպուսում «լայն քննարկման առարկա է դարձել»։ Ռաիսա Վարդանյանը, ի դեպ, ՀՀ ամենահարուստ դեսպաններից մեկն է. «ՀԺ»–ն գրել էր, որ նա նախորդ տարի 250 հազար դոլար ընդհանուր արժողությամբ 3 բնակարան է գնել և այսպիսով, արդեն 8 բնակարան ունի։ Բացի այդ, նա հայտարարագրել էր 2 ավտոտնակ, 1 առանձնատուն, 2 ավտոմեքենա, 630 հազար ռուբլու չափով բաժնետոմս, 150,4 միլիոն դրամ, 1,3 միլիոն դոլար և 770 հազար եվրո դրամական միջոցներ, ընդհանուրը մոտ 2,5 միլիոն դոլար։ Դեսպանի տարեկան աշխատավարձը 38 808 դոլար է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։